«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի մասնակցել թիմի բաց մարզմանը, որը կայացել է ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի շրջանակում։
33-ամյա ֆուտբոլիստը մարզասրահում աշխատել է անհատապես։ Հայտնի չէ, թե արդյոք լեհ հարձակվողը կկարողանա? խաղալ «Ինտեր Մայամիի» հետ (մայիսի 20): Ռոբերտի՝ որպես «Բարսելոնայի» նոր խաղացողի շնորհանդեսը, որը պետք է կայանար այսօր՝ հուլիսի 19-ին, նույնպես հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Օրեր առաջ հայտարարվեց Մյունխենի «Բավարիայից» 33-ամյա Լևանդովսկու տեղափոխության մասին։
Հարձակվողը նոր թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը «Բարսելոնային» արժեցել է 45 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի):
Հուլիսի 24-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ռեալ»-«Բարսելոնա» ընկերական հանդիպումը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,25 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,50։