Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։
Մոտակա ժամերին 21-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի բասկյան ակումբում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Միաժամանակ մադրիդցիները կվաճառեն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների միայն կեսը՝ 6,5 մլն եվրոյով։ Ինքը՝ կիսապաշտպանը, 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Վերջին երեք տարիների ընթացքում Կուբոն վարձավճարով հանդես է եկել «Մալյորկայում» (2 անգամ), «Խետաֆեում» և «Վիլյառեալում»:
























































