Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կատակել է իր թիմակիցների հասցեին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացի խաղացողը խնդրել է իրեն թիմի ավագ նշանակել:
Որոշ խաղացողների Դեմբելեի այս հայտարարությունը շոկի ենթարկել, նշում է աղբյուրը: Սակայն հետագայում Ուսմանը հանգստացրել է բոլորին՝ ամեն ինչ վերածելով կատակի։
«Բարսելոնայի» ներկայիս ավագներն են Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն, Սերխի Ռոբերտոն և Ժորդի Ալբան։
Նախորդ շաբաթ կատալոնական ակումբին հաջողվեց Ուսմանի հետ պայմանավորվել նոր աշխատանքային պայմանագրի շուրջ։ Ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։