Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է տեղափոխվել «Կադիս»:
28-ամյա հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի օգոստոսին «Լիոնից»: Ֆուտբոլիստը չի համարվում մադրիդյան ակումբի հիմնական կազմի խաղացող։
Նախորդ մրցաշրջանում նա հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս՝ Լուկա Յովիչի հետ կիսելով Կարիմ Բենզեմայի փոխարինողի գործառույթները:
«Կադիսը» ծրագրում է խաղացողին վարձակալությամբ վերցնել, հայտնում է Fichajes-ը:
























































