Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին միացել է «Բարսելոնային» ամերիկյան շրջագայության շրջանակում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, որը Twitter-ում կարճ տեսանյութ է հրապարակել Մայամիից 33-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Շատ ուրախ եմ «Բարսելոնա»-ին միանալու համար: Առաջ, Բարսա»,- ասել է Լևանդովսկին ով եղել է կատալոնական ակումբի մարզահագուստով։