Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ որոշ մանրամասներ հայտնել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա պայմանագրի վերաբերյալ։
«Բավարիան» և «Բարսելոնան» հուլիսի 16-ին պաշտոնապես հաստատեցին, որ բանավոր համաձայնություն են ձեռք բերել լեհ հարձակվողի տրանսֆերի շուրջ։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Լևանդովսկին տարեկան շուրջ 9 մլն եվրո աշխատավարձ կստանա։
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կստորագրեն հուլիսի 17-ին։