Հարձակվող Լուիս Սուարեսն ու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որոնք ազատ խաղացողի կարգավիճակ ունեն, մարզվում են իսպանական «Բարսելոնայի» մարզաբազայում։
Կատալոնացիներն իրենց նախկին ֆուտբոլիստներին թույլ են տվել նոր մրցաշրջանին նախապատրաստվել իրենց խաղադաշտերում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
35-ամյա Սուարեսը 2014-ից 2020 թվականներին է հանդես եկել կատալոնական ակումբի կազմում, իսկ 35-ամյա Ֆաբրեգասը «Բարսելոնայի» սան է։

























































