«Բարսելոնան» ևս հաստատել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի՝ «Բավարիայից» կատալոնական ակումբ տեղափոխությունից։
Նշվում է՝ կողմերը դեռևս բանավոր համաձայնության են եկել։ Բուժզննում անցնելուց հետո Լևանդովսկին պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 50 մլն եվրո կվճարի Լևանդովսկու տրանսֆերի դիմաց։
Հիշեցնենք՝ Լևանդովսկին «Բավարիայի» շարքերը համալրել էր 2014 թվականին՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։
Այս ընթացքում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում ընդհանուր առմամբ մասնացել է 375 խաղի, դարձել է 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
























































