«Բարսելոնան» հայտարարել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
43-ամյա մեքսիկացին երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում:
Մարկեսը կատալոնական ակումբի նախկին պաշտպանն է, ով թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:
























































