«Ուդինեզեի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինան շատ մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են պայմանագրի շուրջ մինչև 2027 թվականը։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ուդինեզեն» պատրաստ է վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում Մոլինան Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































