«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն արձակուրդից մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո անցկացրել է առաջին մարզումը։
Ինչպես հայտնում է Marca-ն, 31-ամյա բելգիացին արձակուրդից վերադարձել է կատարյալ մարզավիճակով ու հիացրել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։
Նախորդ մրցաշրջանում Ազարը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում 23 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը դեմ չէ Ազարի տրանսֆերի վաճառքին։
























































