«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում, որ իր հաճախորդը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գործակալն անգլիական ակումբի գործադիր տնօրենին խնդրել է դադարել պնդել կիսապաշտպանի տրանսֆերի իրականացումը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նիդերլանդցի կիսապաշտպանի գործակալներ Ալի Դուրսունն ու Հասան Չետինկայան «Բարսելոնային» հայտնել են, որ իրենց ֆուտբոլիստն առաջվա պես ցանկանում է հեռանալ: Բացի դա, նրանք կատալոնացիներին տեղյակ են պահել, որ կողմ չեն աշխատավարձի նվազեցմանը, ոչ էլ դրա հետ կապված բանակցություններին:
Դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրիմերայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































