«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ուսման Դեմբելեն քիչ ջանք չի գործադրել «Բարսելոնայում» մնալու համար, իսկ հիմա ադապտացվել է մեր աշխատավարձերի բյուջեին։ Նա միշտ ցանկացել է մնալ այստեղ։
Չավին սիրում է Ուսմանին ու ուզում էր, որ նա դառնա թիմի մի մասը»,-Լապորտայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացու և կատալոնացիների միջև նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը համաձայնել է աշխատավարձի նվազեցման՝ հանուն նոր պայմանագրի:
Հիշեցնենք՝ Դեմբելեն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»:
























































