Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին թույլ է տվել վաճառել կիսապաշտպան Էդեն Ազարին։
Չնայած վնասվածքներին և վերջին շրջանում ֆուտբոլիստի մեկնարկային կազմում հազվադեպ հայտնվելուն, Մադրիդի «Ռեալի» մարզիչն ավելի վաղ հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է բելգիացու վրա։
Սակայն, ըստ Calciomercato-ի, մադրիդյան ակումբն ավելորդ է համարել Ազարի թիմում մնալը և պատրաստ է բաժանվել խաղացողից։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Ազարի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», սակայն այժմ իտալացիները կենտրոնացած են Մարկո Ասենսիոյին ձեռք բերելու վրա։
Նախորդ մրցաշրջանում Ազարը Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































