Իսպանական Լա Լիգան կփոխի իր անվանումը 2023/24 մրցաշրջանից սկսած այն բանից հետո, ինչ Banco Santander-ը կդադարի լինել մրցաշարի գլխավոր հովանավորը:
Առաջնության նոր անվանումը կհայտարարվի այս տարվա օգոստոսին: Հովանավորի և իսպանական առաջնության միջև 5 տարվա պայմանագիր կկնքվի: Այս մասին հայտնում է Marca-ն:
Առաջնության նոր հովանավորը մտադիր է նշանակալի ազդեցություն ունենալ ֆանատների վրա, կմեծացվի նաև մրցաշարի տարեկան եկամուտը: Համագործակցությունը պաշտոնապես կմեկնարկի օգոստոսին:
























































