«Ատլետիկոն» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, կիսապաշտպան Ակսել Վիտսելին, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
33-ամյա ֆուտբոլիստն անվճար է տեղափոխվել «Ատլետիկո» և կնքել մեկ տարվա պայմանագիր։ Բելգիացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես կգա 20-րդ համարի ներքո։

























































