«Բարսելոնան» հայտարարել է «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Գործարքի ավարտի հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես 25-ամյա բրազիլացին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում։
Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրագրող Նիկոլո Սկիրան՝ 25-ամյա բրազիլացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 6 մլն եվրո։
«Բարսելոնան» «Լիդսին» մոտ 55 մլն եվրո կվճարի Ռաֆինյայի տրանսֆերի համար։