«Ռեալ Սոսյեդադը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ՝ Տակեֆուսա Կուբոյի տրանսֆերի վերաբերյալ:
Ճապոնացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Մալյորկայի» կազմում։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Ռեալ Սոսյեդադը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» հետ Կուբոյի վերաբերյալ և 10 միլիոն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։
Սակայն, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» կնախընտրեր վարձակալության պայմանագիր կնքել, քանի որ չի ցանկանում ընդհանրապես բաժանվել ֆուտբոլիստից:
























































