Խուան Մատան առաջարկ է ստացել «Լիդսից», հայտնում է AS-ը։ Ֆուտբոլիստն առայժմ միայն մեկ տարբերակ ունի կարիերան Անգլիայում շարունակելու համար:
Նշվում է, որ անգլիական ակումբի մարզական տնօրենը կապ է հաստատել Մատայի հոր հետ։
Բնականաբար, իսպանացուն ավելի ցածր աշխատավարձ են առաջարկել, քան նա ստանում էր նախկինում։ «Մանչեսթեր Յունայթեդում» ֆուտբոլիստը ստանում էր տարեկան 6 միլիոն եվրո։
Մատան ներկայումս ազատ գործակալ է։ Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ռեալ Սոսյեդադը»