«Բարսելոնայի» հարձակվող Ռեու Մանայը տեղափոխվել է «Ուոթֆորդ», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքի մանրամասները չեն բացահայտվել։ Կատալոնյան ակումբը կստանա 25-ամյա ալբանացի ֆուտբոլիստի ապագա վերավաճառքի 50%-ը։
Հիշեցնենք, որ Մանայը «Բարսելոնա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին և հանդես է եկել կատալոնական ակումբի երկրորդ թիմում։ Նախորդ տարվա օգոստոսին ալբանացի հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց «Սպեցիա»: Անցած մրցաշրջանում Մանայը Լա Սպեցիայի կազմում անցկացրել է 30 հանդիպում իտալական Ա Սերիայում և դարձել 5 գոլի հեղինակ։
Նախկինում ալբանացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Ինտերում», «Գրանադայում», «Ալբասետեում» և այլ թիմերում։
2015 թվականից Մանայը հրավիրվում է Ալբանիայի հավաքական։
Անցած մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը: