Պաշտպան Սեզար Ասպիլիկուետան տեղեկացրել է «Չելսիին», որ ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս տեղեկությունը կիսում է լրագրող Նիզար Կինսելլան։
Ասպիլիկուետան այժմ ԱՄՆ-ում է Չելսիի հետ: Թիմը մարզվում է Լոս Անջելեսում։
2021/2022 մրցաշրջանում Սեզարն անցկացրել է 47 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը՝ իր անձնական հաշվին գրանցելով 3 գոլ և 3 գոլային փոխանցում։