Իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն չի շտապում հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրան, կիսապաշտպանը հույս ունի նոր աշխատանքային պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Մարկոյի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Լրատվամիջոցներում լուրեր են պտտվում Ասենսիոյի նկատմամբ իտալական և անգլիական ակումբների հետաքրքրության մասին։ Իսպանացուն ցանկանում են ձեռք բերել «Միլանը» և «Լիվերպուլը»:
Կիսապաշտպանը «Ռեալ Մադրիդում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանի 31 խաղում Ասենսիոն 10 գոլ է գրանցել իր հաշվին։
























































