«Լիդսի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան մոտ ժամանակներս կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշվում է, որ բրազիլացին իր գործակալի հետ 48 ժամ է տվել կատալոնական ակումբին տրանսֆերի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ «Չելսին» ևս մեծ հետաքրքրություն ունի նրա նկատմամբ ու 70 մլն եվրոյով նրան գնելու համաձայնության է հասել։
Ռաֆինյան ինքը ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», որը ևս նախկինում նրան գնելու ցանկություն էր հայտնել։ Այդ պատճառով նա ակումբին երկու օր ժամանակ է տվել, ինչից հետո ավարտին կհասցնի «Չելսիի» հետ պայմանագրի մանրամասները։