«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը մեկնաբանել է այն շշուկները, թե կատալոնական ակումբը կարող է ձեռք բերել ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց «Բարսելոնայի» շուրջ շշուկները միշտ շատ են։ Ես չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ ասել այս մասով»,- Տոռեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն մանկունիացիների հետ չի մեկնի նախամրցաշրջանային հավաքի Թայլանդ։ Ռոնալդուն նաև բաց էր թողել ՄՅՈՒ-ի վերջին 4 մարզումները։ Ակումբը սա բացատրել է «ընտանեկան հանգամանքներով»։