Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը նոր մրցաշրջանում հանդես կգա այլ համարի մարզաշապիկով։
«Ծեր սինյորայի» կազմ ձմեռային տեղափոխությունից հետո հարձակվողը վերցրեց յոթերորդ համարը, սակայն հաջորդ մրցաշրջանում նա կվերցնի ինը համարը: Այս մասին «Յուվենտուսը» հայտնել է իր պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» 9-րդ համարն ազատ է դարձել թիմի հարձակվող Ալվարո Մորատայի հեռանալուց հետո, ում «ծեր սինյորան» ձեռք չբերեց Մադրիդի «Ատլետիկոյից»:
Նախորդ մրցաշրջանում Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում Ա Սերիայի 15 խաղում 7 գոլ է խփել, իսկ մրցաշրջանի առաջին կեսում սերբ հարձակվողը «Ֆիորենտինայի» կազմում 21 խաղում խփել է 17 գոլ։