«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն խոսել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ բանակցություններում առաջընթացի մասին, ով կտեղափոխվի թուրինյան ակումբ «Մանչեսթեր Յունայթեդից»։
«Բանակցություններում առկա է առաջընթաց. այս գործարքը առանցքային կլինի «Յուվենտուսի» համար, այդ թվում՝ կոմերցիոն տեսանկյունից»,- մեջբերում է Արիվաբենեյին Tuttosport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսն» ու Պոգբան պայմանավորվել են համագործակցության պայմանների շուրջ։
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ ամիս։ Ֆուտբոլիստը իտալական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Նախորդ մրցաշրջանում Պոգբան բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։