«Տոտենհեմը» մոտ է «Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնին ձեռք բերելուն:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, լոնդոնյան ակումբն ակնկալում է գործարքը փակել առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Լիվերպուլյան ակումբն իր հերթին հետաքրքրված է խաղացողի վաճառքով մինչև ուրբաթ օրը, երբ նրանք ավարտեն իրենց ֆինանսական տարին: Այս կերպ ակումբը ծրագրում է համապատասխանել Պրեմիեր լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյին:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմն» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները բրազիլացու հետ։ Կկնքվի երկարաժամկետ պայմանագիր։