«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ծառայություններն է առաջարկել «Ինտերին»։
Ինչպես հայտնում է La Repubblica-ն, պորտուգալացին իր ներկայացուցիչների միջոցով իր ծառայություններն է առաջարկել ոչ միայն «Ռոմային», այլ նաև «Ինտերին»:
Միլանյան թիմը մերժել է 37-ամյա հարձակվողին, քանի որ պատրաստ չէ նրան վճարել տարեկան մոտ 20 միլիոն եվրո, որը նա ստանում է «Յունայթեդում»: Ակումբի որոշման վրա ազդել է նաև Ռոմելու Լուկակուի մոտալուտ վերադարձը:
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։