«Բարսելոնան» հայտարարել է «Ռոմայի»՝ Գամպերի գավաթի խաղին չմասնակցելու ցանկության մասին։
Ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ հռոմեացիները միակողմանիորեն և առանց բացատրության հրաժարվել են օգոստոսի 6-ին կայանալիք խաղն անցկացնելու նախապես համաձայնեցված պայմանագրից:
«Բլաուգրանան» սկսել է նոր մրցակից փնտրել։
Իսկ ահա ակումբի իրավաբանները կուսումնասիրեն իտալական ակումբի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը փոխհատուցում ստանալու ակնկալիքով` իրենց և երկրպագուներին պատճառված վնասի համար: