«Զենիթի» կիսապաշտպան, ՌՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կլաուդինյոյի տրանսֆերին հավակնում են «Ռոման» և «Մարսելը»: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Մաուրո Սեզարը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Սան Պաուլուն», սակայն ի վերջո հրաժարվել է այս տրանսֆերի մտքից։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել «Բենֆիկայի» կողմից Կլաուդինյոյի նկատմամբ հետաքրքրության մասին։ Ավելի ուշ խաղացողի գործակալ Լուիս Ֆերնանդո Գարսիան հերքել է այս լուրերը։
Կլաուդինյոն «Զենիթ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում նա ՌՊԼ-ում անցկացրել է 23 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։