«Յուվենտուսը» համաձայնության է եկել կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
«Յուվենտուսն» ունի բոլոր փաստաթղթերը՝ հուլիսի սկզբին Պոլ Պոգբայի վերադարձը հայտարարելու համար։ Աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար՝ գումարած բոնուսներ։
Հիշեցնենք, որ Պոգբան պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է առաջարկել։