«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ միլանյան ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերադարձնելու ուղղությամբ։
«Այսօր չենք կարող հայտարարել Լուկակուի տեղափոխության մասին։ Որոշակի դժվարություններ կան, ու անհրաժեշտ է մանրուքները շտկել, որ հասնենք կամ չհասնենք համաձայնության»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» մոտ է բելգիացուն վարձակալելուն։