«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, թիմի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկելով իր ապագան ակումբում, ցանկություն է հայտնել մնալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։
«Ես կլինեմ մեկնարկային կազմում: Եթե համարձակություն ունեք ինձ փոխարինելու՝ բերեք աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանին»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հաղորդվում է, որ պաշտպանը պատրաստ է կրճատել աշխատավարձը, հրաժարվել բոնուսներից և ավելի քիչ ժամանակ հատկացնել սոցիալական ցանցերում ակտիվ լինելուն։
Պիկեն նաև ակտիվ վերականգնողական փուլ է սկսել վնասվածքից հետո, որի պատճառով բաց է թողել նախորդ մրցաշրջանի խաղերի մեծ մասը։
























































