Կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Մարսելոյի՝ «Ռեալից» հեռանալը։
«Կարող եմ ասել, որ խաղացել եմ պատմության լավագույն ձախ պաշտպանի հետ»,- գրել է գերմանացին թվիթերյան իր էջում։
Կրոսը և Մարսելոն մադրիդյան ակումբում միասին 8 մրցաշրջան են անցկացրել՝ այդ ընթացքում նվաճելով 16 տիտղոս։
























































