Իտալացի մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը.
Լեհաստանի ֆուտբոլային միությունը կրկին բանակցություններ է վարում 48-ամյա իտալացու հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հունվարին Կանավարոն արդեն հրաժարվել էր աշխատել Լեհաստանի հավաքականի հետ։
Մի քանի ամիս առաջ մարզիչն ուներ նոր ներկայացուցիչ՝ հայտնի ֆուտբոլային գործակալ Պինի Զահավին։Կանավարոյի վերջին աշխատանքը եղել է Չինաստանի հավաքականում, որը նա գլխավորել է 2019 թվականին։
Ազգերի լիգայի 3 տուրից հետո Լեհաստանը Չեսլավ Միխնևիչի գլխավորությամբ իր խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։