«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին արձագանքել է այն լուրերին, թե ինքը կարող է տեղափոխվել այլ թիմ։
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են «Յուվենտուսը», «Չելսին» և «Բարսելոնան»:
«Ես չեմ ստի, չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում․․․Ես կենտրոնացած էի Սենեգալի հավաքականի խաղերի վրա, բայց հիմա պատրաստ եմ որոշել իմ ապագան»,- Կուլիբալիին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։