Լեոնարդոն շուտով կարող է պաշտոնապես ներկայացվել որպես «Վալենսիայի» մարզական տնօրեն, հայտնում է Marca-ն։
ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն լավ հարաբերություններ ունի ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի հետ։
Բրազիլացին նաև երեք տարի անցկացրել է «Վալենսիայում»՝ որպես ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ երեկ «Վալենսիան» գլխավոր մարզիչ է նշանակել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյին։
























































