«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժիո Ռոբերտոն նոր պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմանը համաձայնություն է տվել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Չավին:
Ռոբերտոյի նախկին պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2022 թվականի հունիսի 30-ին: Սերժիոն 2006 թվականին է հայտնվել իսպանական ակումբի ակադեմիայում:
























































