Իլկայ Գյունդողանի ծառայություններով եվրոպական երկու թոփ-ակումբ է հետաքրքրված։
31-ամյա կիսապաշտպանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»՝ գոհ չլինելով մրցաշրջանի վերջում ստացած խաղաժամանակից։ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։
Երկու թիմերն էլ հետևում են «Սիթիում» նրա շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտնում է Tuttosport-ը։
Գյունդողանը ցանկանում է այնպիսի թիմ տեղափոխվել, որտեղ կանոնավոր կերպով խաղաժամանակ կստանա ԱԱ-2022-ից առաջ։
























































