Կիսապաշտպան Դանի Սեբալյոսն այս ամառ կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։ Սեբալյոսին անհրաժեշտ է ակումբ, որտեղ նա կանոնավոր խաղային պրակտիկա կստանա։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սեբալյոսը կարիերան կշարունակի Բետիսում։
Իսպանիայի ավարտված առաջնությունում Սեբոլոսը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 11 խաղ՝ չխփելով ոչ մի գոլ։
























































