«Ռեալի» կիսապաշտպան Կազմեիրոն խոսել է մադրիդյան թիմի՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների մասին.
«Սա թիմ է ֆիլմից: Վերջին 8 տարում 5 անգամ Չեմպիոնների լիգայում հաղթելը կարելի է միայն այսպես բնութագրել՝ մենք պատմություն ենք կերտում: Մրցաշարում վերջին հաղթանակը ցույց տվեց, որ «Ռեալին» երբեք չի կարելի մեռած համարել: Մենք անհնարինն արեցինք:
Ֆրանսիայում հաղթանակը միշտ կհիշենք: Սա ամբողջ պատմության ամենահրաշալի եզրափակիչն էր ,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք՝ «Ռեալը» ՉԼ 2021/22 խաղարկության եզրափակչում հաղթել է «Լիվերպուլին»:
























































