Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոշուա Բարնետն արձագանքել է իր հաճախորդի՝ «Խետաֆե» տեղափոխվելու վերաբերյալ շշուկներին։
«Ես նույնիսկ «Խետաֆեի» նախագահի համարը չունեմ»,- գործակալի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ Բարնետը ծիծաղել է՝ լսելով «Խետաֆեի» մասին հարցը։
Հիշեցնենք՝ իսպանական ակումբի մամուլի ծառայությունը «Խետաֆե, Խետաֆե, Խետաֆե, այդ հերթականությամբ»,-հաղորդագրություն էր հրապարակել, ինչն ընկալվել էր որպես ակնարկ՝ Բեյլին, ով «Ուելս, գոլֆ, Մադրիդ՝ այդ հերթականությամբ» մակագրությամբ դրոշի վրա նշել էր Եվրո 2020 դուրս գալը։
Ավելի վաղ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտնել էր, որ ակումբին առաջարկվել է 32-ամյա ուելսցու ծառայությունները, ով «Ռեալից» հեռանալուց հետո դարձել է ազատ գործակալ։
























































