Լուկա Մոդրիչը կշարունակի ելույթները Մադրիդի «Ռեալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը, կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Առայժմ պայմանագրի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվում։ 36-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, «սերուցքայինների» կազմում է հանդես գալիս 2012 թվականից։
Այս ընթացքում անցկացրած 436 խաղում խորվաթ կիսապաշտպանը դարձել է 31 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։

























































