«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն խոստովանել է, որ կցանկանար նորից խաղալ Իսպանիայում.
«Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ: Ես արդեն ասել եմ, որ կցանկանայի վերադառնալ Իսպանիա, բայց վերջիվերջո դա ամբողջովին ինձնից չէ կախված: Հասկանալի է, որ ցանկություն կա մի օր նորից Իսպանիայում խաղալու»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Onda Cero-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն կարող է ամռանը վերադառնալ Իսպանիա: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:
























































