«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն շուտով կարող է հայտնվել թոփ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ատլետիկոն»։
Ըստ աղբյուրի՝ «դեղին սուզանավը» ցանկանում է հարձակվողի տրանսֆերի վաճառքից ստանալ նվազագույնը 40 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում ֆուտբոլիստը խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Մորենոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո, իսկ վերջինիս գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։
























































