«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան հրաժարվել է «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխությունից՝ կարիերան «Բարսելոնայում» շարունակելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Այս շաբաթ 25-ամյա խաղացողի ներկայացուցիչները կհանդիպեն «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանիի հետ՝ քննարկելու գործարքը:
Հաղորդվում է, որ Ռաֆինյան հրաժարվել է «Լիվերպուլից» բացի նաև այլ թիմերից, քանի որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»:
Անցած մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում «Լիդսի» կազմում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































