Հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ինը խաղացողներ, ովքեր ընդգրկված չեն թիմի առաջիկա ծրագրերում, կարող են հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Այս մասին գրում է իսպանական Football-Espana-ն։ Այսպիսով, խոսքը ոչ միայն Գարեթ Բեյլի, Իսկոյի և Մարսելոյի մասին է, նրանց հեռանալն արդեն հաստատել է ակումբը, այլ նաև մի շարք այլ խաղացողների:
Մասնավորապես, Լուկա Յովիչը կարող է հեռանալ թիմից, իսկ Մարիանո Դիասին մադրիդյան ակումբը ընդհանրապես չի տեսնում իր առաջիկա ծրագրերում։ Ինչ վերաբերում է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին, ապա նա վարձավճարով կգնա այլ ակումբ։
Աղբյուրը հայտնում է որ Մադրիդի «Ռեալը» դեմ չէր լինի ազատվել նաև Խեսուս Վալյեխոյից, Մարկո Ասենսիոյից և Դանի Սեբալյոսից:
























































