«Բարսելոնայի» և կիսապաշտպան Գավիի միջև պայմանագիրը երկարաձգելու բանակցություններում առաջընթաց է գրանցվել, գրում է ESPN-ը։
Հաղորդվում է, որ կատալոնացիներն առաջարկ են արել խաղացողին եւ սպասում են պատասխանի։ Մանրամասները չեն հաղորդվում։
Գավիի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
























































