«Բարսելոնայի» աշխատավարձերի բյուջեն գրեթե երկու անգամ գերազանցում է «Բավարիայինը»: Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։
«Մատեու Ալեմանին հիանալի աշխատանք կատարեց: Մեր աշխատավարձերի բյուջեն կազմում է 560 միլիոն եվրո։ Սա երկու անգամ ավելի է, քան «Բավարիայում»՝ 300 միլիոն եվրո, իսկ «Ռեալում»՝ 400 միլիոն եվրո է։ Յուրաքանչյուր խաղացողի հետ առանձին-առանձին կբանակցենք։
Թիմի վետերանների հետ կապված իրավիճակը կզարգանա ակումբի շահերին համապատասխան։ Առաջին հերթին մենք կխոսենք այն խաղացողների հետ, ովքեր ունեն ամենամեծ պայմանագրերը։ Թիմից հեռանալու որոշումը կախված է խաղացողից: Մենք չենք կարող մեզ թույլ տալ որոշ բաներ և պետք է գնահատենք դա»,- ասել է Ռոմեուն El món a RAC1-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» նախատեսում է 50%-ով կրճատել աշխատավարձերը գրեթե բոլոր խաղացողների դեպքում, բացառությամբ ձմռանը եկած կամ վերջերս պայմանագրերը երկարաձգած ֆուտբոլիստների։
























































