«Բարսելոնան» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
Այս մարզաշապիկը նվիրված է 1992 թվականի Օլիմպիական խաղերի 30-ամյակին, որն անցկացվել է Բարսելոնայում։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, մարզահագուստն արտացոլում է Բարսելոնա-1992-ի ոգին, և այս մարզաշապիկի մեջ օգտագործված գրաֆիկական տարրերը նման են Օլիմպիական խաղերի համար թողարկված պաստառներին։

























































